Регистрация
Facebook-ի առաջին գովազգը
Facebook-ի առաջին գովազգը
<<Իրեր, որոնք կապում են մեզ>> խորագիրը կրող 90 վայրկյան տևողությամբ տեսանյութը facebook սոցիալական կայքի նոր գովազդն է: Նշենք որ սա աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական կայքի առաջին գովազդային տեսահոլովակն է: Տեսանյութում երևում է անտառում օդի մեջ ճախրող աթոռ, իսկ կադրի հետևում հնչող ձայնն ասում է. «Աթոռները նման են Facebook-ին»: Ապա պարզվում է, որ Facebook-ին նման են նաև ինքնաթիռները, դռան զանգերը, կամուրջները: Ինչպես գրել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, կայքի ամսական այցելությունների թիվը գերազանցել է մեկ միլիարդը, և Facebook-ը թողարկել է այս տեսահոլովակը աշխարհում իր տեղը ցույց տալու համար:
views: 997
Обратная связь
Copyright 2011 MuzZone.net