Регистрация
Գրականության մեջ ամենաշատ հիշատակված երգը
Գրականության մեջ ամենաշատ հիշատակված երգը
The Beatles խմբի Hey Jude կատարումն այս պահի դրությամբ ամենահաճախ հիշատակվող երգն է գրականության մեջ։ Այս մասին տեղեկացնում է Small Demons կայքը, որը հաշվել է թե, այս կամ այն երգի անվանումը քանի անգամ է հիշատակվել գրական ստեղծագործություններում: Պարզվել է, որ Hey Jude-ի մասին հիշատակվում է 55 գրքերում, այդ թվում՝ Սթիվեն Քինգի, Ջոն Ափդեյքի, Խարուկի Մուրակամիի ստեղծագործություններում: Small Demons-ի վարկանշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Էլվիս Փրեսլիի Heartbreak Hotel կատարումը, որը հիշատակվում է 51 ստեղծագործության մեջ, օրինակ Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» կամ Իեն Մակյուենի «Անմեղը» վեպերում: Երրորդ հորիզոնականում Led Zeppelin ռոք խմբի (46 գիրք) Stairway to Heaven երգն է, չորրորդում՝ Abba-ի (41) Danсing Queen-ը: Հինգերորդ տեղում է Blue Suede Shoesը, որը գրել է Կառլ Լի Պերկինսը (39): Վարկանշային աղյուսակի առաջին քսանյակում ամենաշատը հանդիպում են The Beatles խմբի կատարումները՝ Lucy In The Sky With Diamonds, Eleanor Rigby, I Want To Hold Your Hand 7 Strawberry Fields Forever:

views: 1241
Обратная связь
Copyright 2011 MuzZone.net