Регистрация
Սոբչակի և Լոպեսի զրույցը
Սոբչակի և Լոպեսի զրույցը
Ջենիֆեր Լոպեսի և Քսենիա Սոբչակի հեռուստակամուրջը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում և բուռն արձագանք և քննարկման տեղիկ տվել:
Լոպեսը իր Dance again համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում առցանց հարցազրույցներ է տալիս այն երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որտեղ պատրաստվում է հանդես գալ: Ռուսաստանում նրա ելույթները ծրագրված են նոյեմբերի 10-ին և 11-ին: Դրանց ընդառաջ՝ պատասխանելով Սոբչակի հարցերին՝ Լոպեսը, սակայն, հրաժարվել է խոսել Pussy Riot-ից:
Սկզբում Ջեյ Լոն ցույց է տվել, թե առհասարակ չի հասկանում ինչի մասին է խոսքը, ապա 2 անգամ խուսափել է Սոբչակի հարցապնդումներից. հրաժարվել է «քաղաքականությունից խոսել», ասելով որ ինքը «երգչուհի է, կատարող, պրոդյուսեր, դերասանուհի», ով ուզում է երկրպագուներից խոսել:
Պետք է կարծել, որ Լոպեսի դիրքորոշման պատճառներից մեկը եղել է Սոբչակի հարցադրման բնույթը, որում հիշատակվել է Մադոննան: Վերջինս հայտնի է Pussy Riot-ի հարցում իր դիրքորոշմամբ, ինչը բարձրաձայնել էր Ռուսաստանում իր ելույթների ժամանակ, իսկ Ջենիֆեր Լոպեսի հետ, որին անվանում է «shit» («կեղտ»), նա թշնամական հարաբերությունների մեջ է:
views: 1154
Обратная связь
Copyright 2011 MuzZone.net