Регистрация
ВКонтакте –ի հիմնադիրը այսօր դարձավ 28 տարեկան
ВКонтакте –ի հիմնադիրը այսօր դարձավ 28 տարեկան
"ВКонтакте" սոցիալական կայքի հիմնադիր Պավել Դուրովի մասին շատ քիչ բան է հայտնի ,նրա բնույթն է այդպիսին` գաղտնապահ ,բայց մի բան հաստատ գիտենք,այսօր նրա ծննդյան օրն է ,նա ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 10-ին Սանկտ Պետերբուրգում,որտեղ և հիմա ապրում է:



Այսօրվա հերոսին շատերը անվանում են <<Ռուսական Ստիվ Ջոբս >> ,ինչը միայն ուրախացնում է վերջինիս ,քանի որ vk.com –ի իր էջում Ջոբսին նշել է որպես կուռք :Դուրովին հաճախ են համեմատում արևմտյան իր գործընկերների հետ ,հատկապես facebook.com սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկինբերգի հետ, ինչը, իհարկե,Դուրովին այքան էլ դուր չի գալիս:
Վերջին անգամ ,երկու սոցիալական կայքերի հիմնադիրներին համեմատել է Իվան Ուրգանդը, երբ վերջինիս հաղորդման հյուրն էր Մարկ Ցուկինբերգը :Երբ Իվան Ուրգանդը Մարկ Ցուկինբերգին հարցրեց ,թե ինչու է facebook-ի համար ընտրել կապույտ գույնը,Ցուկինբերգը խոստովանել է ,որ ինքը դալտոնիկ է և կապույտը այն գույնն է ,որը ինքն ամենալավն է տարբերակում ,ի պատասխան դրան Ուրգանդը հայտարարել է ,ինչ հետաքրքրիր է Սանկտ Պետերբուրգում մի տղա է ապրում Պավել Դուրով անունով ,նա էլ է դալտոնիկ :



2007 թվականի "Деловой Петербруг" թերթը Դուրով ճանաչել է <<լավագույն երիտասարդ ձեռնարկատեր>>,խոսվում է նաև այն մասին ,որ նա Մենսա կազմակերպության շարքերում է ,որը միավորում է բարձր IQ-ով մարդկանց: 2011 թվականին Forbes ամսագիրը Դուրովին ընդգրկեց 9 ամենաանսովոր ռուս գործարարների շարքին ,որակելով նրանց որպես թոկից փախած,էքսցենտրիկ ,խենթ և անկանխատեսելի: Դուրովի անկանխատեսելի արարքներից է եղել նաև 2012-ի հունվարին «Վիքիփեդիա» -ի հիմնադրին նվիրաբերած մեկ միլիոն դոլարը ,որից հետո Դուրովը կոչ է արել IT ոլորտի բոլոր հսկաներին հետևել իր օրինակին: Ժլատության մեջ տղային մեղադրել ոչ մեկը չի համարձակվի :



2011 թվականի դեկտեմբերի ընտրությունների հետ կապված ,երբ եղան բողոքներ Պետդումայի ընտրություններին տեղի ունեցած ընտրակեղծիկների դեմ ,Դուրովին ՌԴ-ի անվտանգության ծառայությունից առջարկեցին արգելափակել հինգ խմբերի ,որոնցից չորսի անվանումներում կար ընդդեմ <<Միացյալ Ռուսաստանի >> արտահայտությունը:Դուրով հրաժարվել է արգելափակել էջերը ,որից հետո նրան հրավիրել են Սանկտ Պետերբուրգի դատախազություն հարցաքննության համար:Հարցաքննության ընթացքում Դուրովը հայտարարել է ,որ չի արգելափակել ընդդիմադիր բովանդակությամբ խմբերը ,դուրս գալով բացառապես կոմերցիոն շահերից :Պավել Դուրովի արարքներից երևում է ,որ նրան չեն հետքրքրում տիտղոսները ,իր հասցեին հնչող լավ և վատ արտահայտությունները:


























Տեքստը` Նաիրա Նալբանդյանի:

views: 1232
Обратная связь
Copyright 2011 MuzZone.net