Регистрация
Բրեդ Փիթը հնդկական ֆիլմում
Բրեդ Փիթը հնդկական ֆիլմում
Բրեդ Փիթը դեմ չի նկարահանվել հնդկական ֆիլմում։ Այս մասին The Hollywood Reporter-ին հղումով տեղեկացնում է «Ленту.ру»՝ նշելով, որ դերասանը նաեւ համաձայն է հնդկական պարելու գաղափարին։ Փիթը նշել է, որ տեղյակ է հնդկական կինոինդուստրայի զարգացման մասին եւ խոստովանել է, որ իրեն դուր է գալիս բոլիվուդյան ֆիլմերի «դրամատիզմն ու կոլորիտը», սակայն դեռեւս ոչ մի հստակ նախագիծ առաջարկված չէ։ Փիթը Հնդկաստան է այցելել 2007թ «Նրա սիրտը» ֆիլմի համապրոդյուսերի կարգավիճակում։ Ավելի վաղ հնդկական ֆիլմում նկարահանվելու ցանկություն էր հայտնել հոլիվուդյան մեկ այլ աստղ՝ Հյու Ջեքմանը։


views: 908
Обратная связь
Copyright 2011 MuzZone.net