Регистрация
Էնն Հետուեյի հարսանեկան զգեստը
Էնն Հետուեյի հարսանեկան զգեստը
 Գրեթե մեկ տարի է անցել այն բանից ,երբ Էն Հեթուեյը հայտարարել է դերասան Ադամ Շուլմսնի հետ իր նշանադրության մասին :Մինչև հիմա հարսանիքի ամսաթիվը նշանակված չէր , և մենք արդեն մտավախություն ունեինք ,որ այն ընդհանրապես չի իրականանա:Բայց ի վերջո, մի քանի տարի ձգվող նշանադրությունները հոլիվուդի համար նորություն չէ :
Բայց ոչ ,պարզվում է հարսանիքը սարերի հետևում չէ ,և այդ մասին մենք իմացանք մոդելավորող Վալենտինո Գալավանիից,ով հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր ,որ զբաղված է Էն Հեթուեյի հարսանեկան զգեստի պատրաստման աշխատանքներով:Էն Հեթուեյի մասին խոսելիս մոդելավորողը ասել է .<<Նա իմ շատ լավ ընկերն է ,նա ինձ համար աղջկա պես է >>:
Թե ինչպիսի տեսք կունենա զգեստը մենք դեռ չգիտենք ,քանի դեռ հարսանեկան արարողությունը տեղի չի ունեցել,բայց մոտավոր կարող ենք ենթադրել, թե ինչ ոճի մեջ կլինի այն ,եթե դիտենք Վալենտինո Գալավանիի կարած զգեստները Էն Հեթույի համար:








Տեքստը` Նաիրա Նալբանդյանի:

views: 877
Обратная связь
Copyright 2011 MuzZone.net